«ՀՈՆՉԻ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԻՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Խթանող, աջակցող և ապահով կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է բացահայտել իր ներուժը և հասնել հաջողության:

«ՀՈՆՉԻ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԻՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Խթանող, աջակցող և ապահով կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է բացահայտել իր ներուժը և հասնել հաջողության:
Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ
«Հոնչի»-ն միջազգային չինական դպրոց է, որը համագործակցում է Չինաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն համալսարանների հետ` երաշխավորելով աշակերտի հետագա բարձրակարգ կրթությունն առաջատար մի շարք կրթօջախներում:
Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՆՈՒՄ
Մենք ստեղծել ենք որակյալ ու ժամանակակից կրթություն ապահովող, ինչպես նաև մարդկային լավագույն որակները զարգացնող համակարգ։ Մենք նպաստում ենք երեխաների ստեղծագործական մտածողության և առաջնորդական ներուժի զարգացմանը, օգնում նրանց դառնալու բարձր արժեհամակարգ ունեցող, ինքնուրույն անհատներ:
«Հոնչի» միջազգային չինական դպրոցը հիմնադրվել է 2023 թվականին և գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Դպրոցը հագեցած է նրբաճաշակ դիզայնով ձևավորված և լավ կահավորված ֆունկցիոնալ տարածքներով։ Այն, աշակերտների համար կրթվելու և զարգանալու իդեալական վայր է։ Դպրոցում կրթական ծրագիրը նախատեսված է ինչպես տարրական և միջնակարգ, այնպես էլ ավագ դպրոց/քոլեջի համար։
ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՈՒՍՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

Դպրոցն համագործակցում է Չինաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն համալսարանների հետ՝ երաշխավորելով աշակերտների հետագա կրթությունն առաջատար մի շարք կրթօջախներում:
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԱՆՁՆԱԿԱԶՄ
Մենք ներգրավել ենք լավագույն մասնագետներին Չինաստանից և Հայաստանից, ովքեր նախքան մեզ մոտ դասավանդելն անցնում են վերապատրաստում ու սերտիֆիկացում։ Հմուտ մասնագետները կօգնեն ձեր երեխային ստանալու ժամանակին համապատասխան և ամուր հիմք ունեցող կրթություն։
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մենք ունենք ժամանակակից բոլոր հարմարությունները, որոնք անհրաժեշտ են ուսուցումը բազմաֆունկցիոնալ և ավելի արդյունավետ դարձնելու համար։
ՊԱՅՄԱՆՆԵՐ

Բազմաֆունկցիոնալ լսարաններ

Դպրոցը հագեցած է համակարգիչներով, սմարթ գրատախտակներով և երեխայի համար ստեղծում է միջազգային ստանդարտներին համապատասխան կրթկան միջավայր։

Ժամանակակից գրադարան
Դպրոցն ունի հագեցած և ժամանակակից գրադարան՝ երեխային անհրաժեշտ կրթական նյութերով։

HSK քննական լսարաններ

HSK քննական լսարանները նախատեսված են աշակերտների չինարեն լեզվի ուսուցման որակավորումը բարձրացնելու համար։

Լողավազան

Երեխաների ֆիզիկական առողջությունն ապահովելու համար մենք ունենք միջազգային լավագույն պայմաններին համապատասխան լողավազան։ Դպրոցը տրամադրում է աբոնեմենտ և հոգում է երեխայի փոխադրումը։

Մարզահադլիճ

Մարզադահլիճն ունի միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններ, որտեղ երեխան հնարավորություն ունի օգտվելու տարբեր տեսակի մարզասարքերից և մասնակցելու տարբեր խմբակների։
Ճաշարան
Ճաշարանում երեխաները կկարողանան առողջ և համեղ սննվել։ Ճաշարանը նաև չինական խոհանոցի համեղ ուտեստտներ կպատրաստի երեխաների համար։
  • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
    Մեր դպրոցը կարող է պայմանագիր կնքել ինչպես տարրական, այնպես էլ միջին և ավագ դպրոցի սովորողների հետ՝ նրանց հնարավորություն ընձեռելով հետագայում սովորելու Չինաստանի լավագույն համալսարաններում:
  • ԿՐԹԱԹՈՇԱԿ
    Մեր դպրոցի շրջանավարտները հնարավորություն ունեն անվճար հիմունքներով սովորելու Չինաստանի բուհերի բակալավրիատում։ Յուրաքանչյուր ամիս ուսանողները կստանան կրթաթոշակ՝ իրենց առաջնային ծախսերը հոգալու համար։
  • ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻՑ ՀԵՏՈ
    Բակալավրիատում գերազանց առաջադիմություն ​​ունեցողներին դպրոցը կարող է առաջարկել շարունակել ուսումը մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում, ինչպես նաև դպրոցի կողմից կարող է առաջարկվել բարձր վարձատրվող աշխատանք Չինաստանում և/կամ Հայաստանում:
ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ
Մեր դպրոցի փորձառու և ժամանակակից ուսուցիչներն ապահովում են որակյալ կրթություն՝ ոգեշնչելով աշակերտներին հասնելու հաջողությունների
Պրոֆեսիոնալ և փորձառու ուսուցչական անձնակազմ
Միջազգային ստանդարտներին համապատասխան և որակավորված մասնագետներ
Լավագույն մասնագետները Հայաստանից և Չինաստանից
ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
  • Երեխայի զարգացման գործընթացը
    Մենք առաջնորդվում ենք «3+4» կրթական ծրագրով՝ երեք տարի ուսուցում «Հոնչի» միջազգային չինական դպրոցում, չորս տարի ուսուցում Չինաստանի առաջնակարգ բուհերում (երեք տարի ուսուցում + մեկ տարի պրակտիկա)։

    Ուսման ավարտին տրամադրվում է դիպլոմ Չինաստանի լավագույն համալսարանների կողմից:

    1
  • Լրացուցիչ խմբակներ

    Կրթական հիմնական ծրագրից զատ, դպրոցում երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու տարբեր խմբակների՝ ֆուտբոլ, արվեստ, պար, մարմնամարզություն, չինական մշակույթի և երաժշտության դասընթացներ, գեղագրություն, նկարչություն, մարտարվեստ և այլն։ Խմբակները նպաստում են երեխաների զարգացմանը, ինչպես նաև օգնում վարել առողջ ապրելակերպ։

    2
  • Ամառային ճամբար

    Դպրոցի կողմից՝ ամեն տարի կազմակերպվում են 2-շաբաթյա տևողությամբ 1 կամ 2 ամառային ճամբար Չինաստանի խոշոր քաղաքներում։ Այսպիսով երեխաները հնարավորություն ունեն ավելի լավ ճանաչելու չինական մշակույթը, միջավայրը, համտեսելու չինական համեղ խոհանոցը, ինչպես նաև շփվելու լեզվակիրների հետ։
    3
  • Օտար լեզվի կուրսեր

    Դպրոցում գործում են նաև օտար լեզվի կուրսեր՝ իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ լեզուներ։ Օտար լեզվի կուրսերն ընտրվում են երեխաների պահանջներին համապատասխան։

    4
  • Կրթաթոշակներ

    Մեր դպրոցում և քոլեջում սովորելու ընթացքում երեխաները հնարավորություն ունեն ստանալու կրթաթոշակներ։ Խրախուսման նպատակով՝ բարձր առաջադիմություն ունեցող երեխաները կստանան կրթաթոշակ։ Կրթաթոշակը կարող է կազմել 192000-1149000 ՀՀ դրամ։

    5

ԵՐԵԽԱՅԻ ԱՊԱԳԱՆ

1
Կրթություն լավագույն համալսարանում
Մեր դպրոցի բոլոր շրջանավարտներն հնարավորություն ունեն իրենց կրթությունը շարունակելու Չինաստանի լավագույն համալսարններում՝ անվճար հիմունքներով։
2
Կրթաթոշակներ
Չինաստանի լավագույն համալսարաններում սովորելուց զատ, ուսանողները կստանան ամսեկան կրթաթոշակ՝ սկսած 400 ԱՄՆ դոլարից, կտրամադրվի նաև ուսանողական կացարան:
3
Աշխատանք
Համալսարանում գերազանց սովորող ուսանողները՝ դպրոցի աջակցությամբ, կստանան աշխատանք Չինաստանում և/կամ Հայաստանում։

ՈՒՄ ՀԱՄԱՐ Է

Մեր դպրոց կարող են ընդունվել տարրական դասարանից մինչև 12-րդ դասարանում սովորողները։ Բացի ավագ դպրոցից, մեզ մոտ գործում է նաև քոլեջ, որտեղ երեխաները հնարավորություն ունեն ընտրելու մեծ պահանջարկ և արդիականություն ունեցող մասնագիտություններ։

ԳՐԱՆՑՈՒՄ

Դպրոցում գրանցումն իրականցվում է ամբողջ տարվա ընթացքում, և հարցազրույցներն անցկացվում են ըստ գրանցման կարգի։

ՎԱՐՁԱՎՃԱՐ

Դպրոցում ուսման վարձը կազմում է տարեկան 2260000 ՀՀ դրամ՝ 1-9-րդ դասարանների համար և 2650000 ՀՀ դրամ՝ 10-12-րդ դասարնների համար։ Ուսման վարձը 3 ամսվա, կես կամ ամբողջ ուսումնական տարվա համար վճարելու դեպքում, կլինեն զգալի զեղչեր:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ
Սեղմելով «Գրանցվել» կոճակը, դուք համաձայնում եք մեր պայմաններին և դրույթներին։